«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, թե այն ինչ կատարվել է ինքը դրա հետ կապ չունի: Իսկ ինչի մասին է խոսքը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել: