Հասարակությունը «թաղում» է իշխանությունների հակազգային նախաձեռնությունը. «Փաստ»

article-image

ԿԳՄՍՆ-ի մոգոնած և մեծ աղմուկ բարձրացրած նախագիծը՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու հետ կապված, ընդամենը մի քանի օր էր տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, երբ «Փաստն» արձանագրեց, որ քվեարկությունը զարմանալի զարգացումներ է ստանում: Նշել էինք, թե այնպիսի տպավորություն է, որ կազմակերպվել է «ֆեյքային» գրոհ, որպեսզի «դեմ» քվեարկողների թիվն այդքան շատ չերևա: Այս վիճակը շարունակվեց նաև հետագա օրերին. որքան «դեմ» քվեարկողների քանակը մեծանում էր, այնքան «ակտիվանում» էին «կողմ» քվեարկողները: Ըստ տեղեկությունների, ԿԳՄՍՆ-ն հանձնարարել է իր կառուցվածքում գտնվող աշխատակիցներին՝ քվեարկել փոփոխության օգտին: Այս «սուրբ գործին», մեր աղբյուրների փոխանցմամբ, լծվել է նաև ՔՊ-ի քարոզչական «սաստավը»: Ի դեպ, ըստ էության, իշխանությունները բավականին «չարչարվում» են, քանի որ «դեմ» քվեարկողների թիվը չափազանց մեծ է, իսկ նման ցուցանիշին «դիմագրավելը»՝ շատ դժվար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն