«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կանայք աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որն այսօր կքննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը փոփոխություններ են առաջարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում։ Բայց խնդիրը ոչ թե բռնության դեմ պայքարն է, այլ սորոսական որոշ տերմիններ ամրագրելը։ Կանայք առաջարկում են ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։