ՔՊ-ն ԲԴԽ անդամ կընտրի՝ 2 երեխաների մոր հետ ամուսնության միջոցով ծառայությունից ազատված Թումանյանին. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն հանդիպել է ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ն հասկացրել է Թումանյանին, որ իրեն ընտրելու են, ու անգամ ՔՊ-ի համար միեւնույնն է այն հանգամանքը, թե ինչ ճանապարհով է ԲԴԽ թեկնածուն ազատվել զինվորական ծառայությունից։ Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերլը սկանդալային բացահայտում էր արել այն մասին, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն