Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 38 հասցեի մոտ՝ «El Paso» խանութի դիմաց, կնոջ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Լուսիկ Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակազության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: