2023 ֆինանսական տարում ԱՄՆ-ն միագումար 80,9 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է մատակարարել և փոխանցել այլ պետությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաշվետվության մեջ։ «2023 ֆինանսական տարում ռազմական նշանակության արտադրանքի և ծառայությունների, ինչպես նաև ռազմական համագործակցության գործունեության ընդհանուր ծավալը, որն իրականացվել է արտասահման սպառազինությունների վաճառքի համակարգի շրջանակներում, կազմել է 80,9 միլիարդ դոլար: Աճը կազմել է 55,9 տոկոս՝ 2022 ֆինանսական տարվա 51,9 միլիարդ դոլարի համեմատությամբ»: Դա մեր դաշնակիցներին և գործընկերներին վաճառքի և օգնության տարեկան ամենաբարձր միագումար ցուցանիշն է», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։