Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին բախումների հետևանքով 52 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյայի։ Հարավային Սուդանի Վարաբ նահանգից զինված երիտասարդները ներխուժել են հարևան Աբյեյ նահանգ․ դա նավթով հարուստ տարածք է և համատեղ կառավարվում է Հարավային Սուդանի և Սուդանի կողմից, քանի որ երկուսն էլ հավակնություններ ունեն նահանգի նկատմամբ։