Այսօր՝ հունվարի 27-ին, մերկասառույց ճանապարհի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Մաքս Ս.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում՝ բախվելով քարին, գրում է shamshyan.com-ը։