«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկ, որից, ըստ կոնվենցիայի, պետք է ընտրություն կատարեն, թեպետ սովորաբար «ընտրվում» է այն թեկնածուն, որն ունի պետության «դաբրոն»։ Մեր տեղեկություններով, այդ թեկնածուն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, հենց նրան է Փաշինյանը որոշել գործուղել ՄԻԵԴ՝ թերեւս ըստ արժանվույն հատուցելով նրա ծառայությունների դիմաց։ 6 տարով ՍԴ դատավոր ընտրված, դրանից գրեթե մեկ տարին աշխատանքի չգնացած Վահե Գրիգորյանին, թերեւս, այլեւս չի բավարարում ՍԴ դատավորի բարձր կարգավիճակը: