«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը: