Ո՞րն է «հանցագործություն» բառի սահմանումը։ Սա այն հարցն է, որը ես ցանկանում եմ բարձրացնել այստեղ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության այս խորանում։ Արդյո՞ք հանցագործություն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից։ Հենց դրա համար է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավել գտնվում նախադատական կալանքի տակ։