«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն` լսել տարեկան հաշվետվությունը: Իսկ օրվա վերջում, հավանաբար հենց նրա հորդորով, ԱԱԾ-ն մի ողորմելի, Ադրբեջանին քծնող հայտարարություն է տարածել, թե` մեզ մի մեղադրեք, որ ականապատ դաշտերի քարտեզները լավ որակի չեն` էդ ա մեր ունեցածը: Եվ խոստացել է առաջիկա օրերին նոր քարտեզներ տրամադրել.