«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։