ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ գործուղումներից վերադառնամ Երևան, ինչպես միշտ, այցելելու եմ քաղբանտարկյալ ընկերներիս՝ Արմենին, Նարեկին, Մամիկոնին, ու «ոնց ես, ինչ կա»-ից հետո ստանալու եմ նույն հարցը՝ պայքարի առաջիկա անելիքների մասին: Ու ի՞նչ պիտի իրենց պատասխանեմ: Ասե՞մ, որ երբ իրենք մեր բոլորի փոխարեն նեղության մեջ են, որոշ մարդկանց չհիմնավորված ամբիցիաների պատճառով բան ու գործներս թողած արձագանքում ենք (իսկ շատ հաճախ՝ շան տեղ չենք դնում) «ընդդիմադիրների» ստերին: