«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպման գնացած ՔՊ-ականները երեկ կեսօրից պատանդ են մնացել խորհրդարանում: Չնայած հանդիպման օրվա մասին նախնական պայմանավորվածությանը` հանդիպման ժամը չի ասվել նրանց, ասել են` նախարարի աշխատանքային գրաֆիկով պայմանավորված, հստակ ժամ չի կարող ասել Միրզոյանը, թե երբ կգա, ուստի առավոտից եկեք եւ սպասեք, մինչեւ հստակություն կլինի: