Ucom և Viva-MTS ընկերությունները հայտարարություններ են տարածել կապի խափանումների մասին․ «Հարգելի´ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ, որոնք այժմ կարգավորված են: Կարգավորումները որոշ ժամանակ անց ամբողջապես զգալի կլինեն բոլոր բաժանորդների համար: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է Ucom ընկերության տարածած հայտարարության մեջ։ «Մատակարար ընկերության կապուղու վթարի պատճառով առկա է տվյալների փոխանցման ծառայությունների անկայունություն։ Գործի է դրվել ռեզերվային համակարգը։ Մատակարարի կողմից կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը շուտափույթ վերացնելու ուղղությամբ։ Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,- ասվում է Viva-MTS ընկերության հայտարարության մեջ։