2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն (ԱՀԿ-ի ԵվՏԲ): «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով հիվանդացության տագնապալի աճ է նկատվում: 2023 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում կարմրուկի ավելի քան 30 հազար դեպք է գրանցվել տարածաշրջանի 53 պետություններից 40-ում: Դա ավելի քան 30 անգամ ավելի է ամբողջ 2022 թ. գրանցված 941 դեպքի համեմատությամբ: Վերջին ամիսներին դեպքերի աճն արագացել է, և սպասվում է, որ այս միտումը կպահպանվի, եթե տարածաշրջանում շտապ միջոցներ չձեռնարկվեն հետագա տարածումը կանխելու համար», - հայտնել է տարածաշրջանային բյուրոն մամուլի տեղեկագրում: