Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին, տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից: Բրյուսելի հնչող հայտարարություններով, ըստ էությամբ, զգուշացվում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած փորձ կոշտ հակազդեցություն է ունենալու: Հասկանալի է, որ այս ամենին աջակցում է նաև ԱՄՆ-ն և ինչ-որ փուլում նաև Վաշինգթոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել պաշտոնական Բաքվին (տարբեր դոզաներով պարբերաբար հնչում են):