«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ։ Այս տեղեկությունների հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, եւ որոնք ունեն չվճարված պարտքեր։