«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանը հրաժարվում է բանակցային բոլոր հարթակներից։ «Մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույնկերպ չի արտացոլվում մեր հարեւանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում, ի թիվս այլոց, նաեւ Եվրոպական Միության աջակցությամբ, եւ ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում»,- նշել է նա: