Ամփոփվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

article-image

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Տղամարդկանց առաջնությունում կարիերայի ընթացքում 2-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը: Անցկացրած 9 պարտիաներում նա վաստակել է 9 հնարավորից 6 միավոր: Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են հավասար՝ 5.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել Մանուել Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն