Գաղտնիք չէ, որ խառնակչությունը (առավել հայտնի է մուտիլովչիկությունը), բանբասանքն ու բանսարկությունը նիկոլի իշխանության հիմնական գործելաոճն է: Այն պարզվում է, որ բացի նիկոլականներից՝ լայն կիրառում է ստացել նաև որոշ “ընդդիմադիրների” մոտ: Լրագրող Բորիս Մուրազին ևս, իր կամքով կամ այլ շահադիտական նպատակներով, թաթախվել է այդ ախտի մեջ: Ցավոք արդեն տևական ժամանակ է, ինչ սույն անձը, իրեն չխնայելով, երբեմն նաև ավելորդ էնտուզիազմով, գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղվում է մուտիլովչիկությամբ ու ստահոդ տեղեկություններ տարածելով: Պրիմիտիվ ու էժանագին գործելաոճն այնքան տեսանելի են, որ դժվար չէ գլխի ընկնել Բորիսի նպատակների մասին. լրացուցիչ աջակցություն ցուցաբերել նիկոլի դավադիր իշխանությանը, հնարավորության դեպքում՝ պառակտելով ու սեպ խրելով ազգային ընդդիմադիր դաշտում: