Հնդկաստանը և Եվրամիությունը կարգավորել են մի շարք տարաձայնություններ ազատ առևտրի վերաբերյալ քննարկվող համաձայնագրի շուրջ և պատրաստվում են անցկացնել բանակցությունների յոթերորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Time պարբերականը։ «Վեցերորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել 2023 թ. հոկտեմբերի 16-ից մինչև 21-ը, զգալի առաջընթաց է ձեռք բերվել 23 ոլորտներից 18-ում: Այս փուլից հետո՝ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, երկու կողմերը հարթել են մի շարք տարաձայնություններ և հող նախապատրաստել բանակցությունների յոթերորդ փուլն սկսելու համար, որը 2024 թ. փետրվարի 19-23-ը կկայանա Հնդկաստանի մայրաքաղաքում», - նշում է հրատարակությունը։