Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել: Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը: Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում` տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են: