«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՔԻՀԿ) շարունակում է ուսումնասիրել Հայաստանում քաղաքական իրավունքների նկատմամբ միջամտությունները։ Արդար դատաքննության իրավունքը քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի օրինականության և համաչափության սկզբունքներին։