Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը և 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարզերում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն։