Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը խստորեն հավատարիմ կմնա իր պարտավորություններին Պակիստանի տարածքում զինված ահաբեկիչների հենակետերի և խմբերի ստեղծումը կանխելու համար», - հայտարարությունից հատված է մեջբերում IRNA-ն: