Դժվար է ասել, թե Իրան-Պակիստան հարաբերությունները վերջին իրադարձություններից հետո ինչպիսի ընթացք կբռնեն ընթացիկ փուլում, բայց հասկանալի է, որ Իրանի տարածքում թիրախ խոցելը դեռ շատ երկար հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում: Իրավիճակի լիցքաթափման հարցում կարևոր է Չինաստանի միջնորդական ջանքերը, ով երկու երկրների հետ էլ լուրջ համագործակցության փորձ ունի, սակայն Պակիստանի ապակառուցողական պահվածքն ու նրա գործողությունների արտաքին կառավարման գործոնը կարող է ինչ-որ պահի պայթեցնել տարածաշրջանը: