«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի այն մտքի մասին, որ հայոց պատմությունը պետք է վերանվանել Հայաստանի պատմություն, չէ՞ որ հայոց պատմությունը նաեւ սփյուռքի պատմությունն է։ «Դա մասնագիտական հարց է, պետք է կրթության նախարարին տաք, ես ծանոթ չեմ այդ թեմային: Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա` ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում»։