«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, նրա հայաստանյան գործունեության հարցում խորհրդարանական խմբակցությունում տարբեր կարծիքներ կան։ 2 օր առաջ Արցախի ԱԺ փակ նիստում Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գոհար Սարգսյանը խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել, որը հաստատել է Արցախի ԱԺ-ն: Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ով եւս Բաբայանի կուսակցությունից, նույնպես մի կողմ է քաշվել։