Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում Պակիստանի հարվածների զոհերի թիվը հասել է 9-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Զոհերի թվում կա 3 կին և 4 երեխա։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին, որոնք Իրանի քաղաքացիներ չէին։