«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել հերթական աննախադեպ ու զավեշտալի դրսևորումը. ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական ֆեյսբուքյան էջը «ինքնահարցուպատասխանի» ռեժիմով անդրադարձել է Աշոտյանի շարունակվող կալանքին։ Հրապարակման բովանդակությունը հետաքրքիր չէ, որովհետև այն գտնվում է իշխանական անհամ հեքիաթների տիրույթում։ Հետաքրքիրը նման հրապարակում կատարելու փաստն է ինքնին։