«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռեւս անցած տարեվերջին Արցախի ԱԺ-ն գաղտնիության ռեժիմում հրավիրված նիստում Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորելու որոշում էր ընդունել, սակայն այդ մասին պաշտոնապես չէին հայտարարել, քանի որ որոշակի հարցեր պետք է ճշգրտեին, մասնավորապես, թե ինչ լիազորություններ պետք է ունենա հանձնախումբը, ովքեր պետք է ընդգրկվեն հանձնախմբում, ում պետք է հաշվետվություն ներկայացնեն եւ այլն։