«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 19-ին «Հրապարակն» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերին։ Գրել էինք նաեւ մի դեպքի մասին, երբ Հանրայինի լուրերի տնօրեն Լուսինե Բարսեղյանը լրագրողներից մեկի վրա այնպես էր բարկացել, որ նրա ուղղությամբ ծաղկաման էր շպրտել, եւ վերջինս խուսանավել էր հարվածից ու սենյակից դուրս թռել։