«Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան

article-image

Ալիևի տարեսկզբյան հարցազրույցը նոր լիցք հաղորդեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումներին: Որքան էլ Փաշինյանը և իր թիմը փորձում էին ծածկադմփոց անել այդ խնդիրը, որքան էլ իրենց բնորոշ ստախոսությամբ և ցինիկությամբ հայտարարում էին, որ «հարցը փակված է», Ադրբեջանի նախագահի բավականին բաց և շատ ագրեսիվ խոսքը սառը ցնցուղ էր իշխանական քարոզիչներին դեռևս հավատացողների գլխին: Հայաստանի տարածքով պանթյուրքական նախագիծը, որով իրար պիտի միանային թյուրքական ծագում ունեցող ժողովուրդները՝ Փոքր Ասիա, Հարավային Կովկաս, Միջին և Կենտրոնական Ասիա ուղեծրով, որպես թյուրք ինտելեկտուալների երազանք՝ նոր չէ և ծնվել է 20-րդ դարի սկզբին, սակայն Հարավային Կովկասի խորհրդայնացումը կանխեց նրա իրականացմանն ուղղված ջանքերը, և «թյուրքական գոտու» երազանքը հայտնվեց կաբինետների փոշոտ դարակներում: Սովետական Միության փլուզումը շանս էր պանթյուրքական ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակը կրկին որևէ շանս չթողեց համայն աշխարհի թյուրքական ընդհանուր տարածք ստեղծելու համար 2018թ.-ին Փաշինյանի իշխանազավթումից հետո Թուրքիայի և նրան սատարող գեոպոլիտիկ կենտրոնների համար հնարավորությունների նոր պատուհան բացվեց: Սարքած և ողբերգական 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից Ալիևը լավագույնս օգտվեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խցկելով դանդաղ ազդեցության սույն ռումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն