«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։