ԱՄՆ Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 7-ին բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ համակարգված հարձակումը, հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը և ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անում աշխատելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության կառավարությունների հետ՝ հասնելու հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ԱՀ Արտաքին գործերի նախարարությունը: