«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման լոբբինգն իրականացրել է ՔՊ-ում հարց լուծող Արփի Դավոյանը, ով անձամբ է ներկայացնելու թեկնածուին` նա է նշանակվել հարցի հիմնական զեկուցող։