Երկու օր առաջ լուրեր տարածվեցին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը, որը եկած է եղել անաշխատունակության տեղեկանք ստանալու: Քաղաքապետը հրաժարվել է ընդունել նրան՝ ասելով, թե խորհրդակցության է, անվտանգության աշխատակիցները նախ ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով հարձակվել է նրա վրա: Տուժողը դիմել է ոստիկանություն, սակայն առայժմ ընթացք չի տրվել գործին։