Արևմուտքի «խերը»․ պատմություն կարդացեք, որ ստիպված չլինեք Արևմուտքի ու Թուրքիայի «կտերի» զոհը դառնալ. Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի անգամ կարդացեք իրական պատմությունը, որ ստիպված չլինեք Արեւմուտքի ու Թուրքիայի «կտերին» հավատալ ու զոհ դառնալ։ Պատմություն չիմանալը լավ չէ, իսկ սեփական ազգի պատմություն չիմանալը՝ խայտառակություն։ Եվ ուրեմն… 1918-ի օգոստոսի 4-ին բրիտանական 1800 հոգանոց զորքը հասնում է Բաքու: Բրիտանացիների դեմ թշնամաբար տրամադրված բոլշևիկները օգոստոսի 12-ին փորձում են հեռանալ Բաքվից և փրկվել, սակայն ծովից նրանց հետ են տալիս: Բոլշևիկները զինաթափվում են, նրանց ղեկավարները` բանտարկվում: Բաքվին մոտեցող թուրք-թաթարական ուժերին դիմադրում էին միայն հայերը, կռվում ընկնում է հերոս ֆիդայապետ Սեբաստացի Մուրադը: Համոզվելով, որ պարտությունն անխուսափելի է, սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքում են դիրքերը և նավերով հեռանում Էնզելի: Անգլիացիների Բաքվից հեռանալուց հետո հազարավոր հայեր թուրք-թաթարների կողմից սրի են քաշվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն