Հայաստանը 200 հազար դոլար է վճարել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։ Փոխանցումը ձեւակերպվել է որպես «արբիտրաժային դատարանի ծախսեր»։ Գումարը որպես գրավ փոխանցվել է ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի առնչությամբ։ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի մասին համացանցի աղբյուրներում որեւէ տվյալ չկա, սակայն տարիներ առաջ խոսվում էր, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ հանք տանող ճանապարհն արգելափակված էր, իսկ Հայաստանի կառավարությունը մի կողմից դեմ չէր հանքի շահագործմանը, մյուս կողմից ոչինչ չէր անում այդ շահագործումը հնարավոր դարձնելու եւ ճանապարհը բացելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն