«Կախիչ-դուշ» շոուից վախեցած՝ նախարարը «փուռն է տվել» ենթականերին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «կախիչ-դուշ» շոուից հետո, իրեն ապահովագրելու համար, գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին բացված Մարտունու հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։ Տեղեկացանք, որ կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, որի հետեւանքով ազատվել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եւ նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը։ Նախարար Ավանեսյանը նրանց «վզով» է գցել Մարտունու հիվանդանոցի թերացումները։ Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն