Ալեն Սիմոնյանը պայմանագրեր է կնքել իր բարեկամի ընկերության հետ. «մեղքերն է քավում». «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը նախորդ տարվա՝ 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում կնքել է ապահովագրական 2 գործարքի պայմանագիր։ Պայմանագրերից մեկի արժեքը կազմել է 2 մլն 057 հազար դրամ, որը Ազգային ժողովի՝ 2024 թվականի կարիքների համար տրանսպորտային միջոցների ապահովագրման ԱՊՊԱ ծառայությունների ձեռք բերման համար է։ Գործարքի կատարողը «Գործակալ 1» ՍՊԸ-ն է, սակայն ապահովագրություն իրականացնող ընկերությունները եղել են «Սիլ Ինշուրանս»-ն ու «Լիգա Ինշուրանս»-ը։ Պայմանագրով ապահովագրվել է 41 մեքենա՝ Toyota, BMW, Nissan և Mercedes մակնիշների։ Գաղտնիք չէ, որ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Վերջինս երկար տարիներ եղել է Ալեն Սիմոնյանի գործատուն և մեծ ավանդ է ունեցել Սիմոնյանի կայացման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն