Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է. «Փաստ»

article-image

Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Մուշեղյանը մեքենան վարելու պահին եղել է անսթափ վիճակում: Իրավաքաղաքական անցուդարձին հետևողները կհիշեն, որ ժամանակին, այն է՝ մի քանի տարի առաջ այդ նույն Մուշեղյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկը, մասնավորապես գլխավորել է քննչական խումբը: Ավելին, անկախ այն բանից՝ շատերը կհիշեն, թե չեն հիշի, հստակ արձանագրված փաստ է, որ, որպես ՀՔԾ քննչական խմբի ղեկավար, Հրաչյա Մուշեղյանը կտրականապես պահանջում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի: Նա «պատճառաբանում» էր, որ Քոչարյանը նախագահ է եղել, կապեր, ազդեցություններ ունի և խափանման այլ միջոց կիրառելու դեպքում կարող է ազդել քննության ընթացքի վրա, խուսափի քննությունից և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն