Շուրջ 8 ժամ տևած դատական նիստի ընթացքում ինչ ասես որ չեղավ՝ տուժողն էլ ասաց, որ Աշոտյանին չի ճանաչում, ասաց, որ իր աշխատած տարիներին Աշոտյանը չի աշխատել այդ հիմնարկում, պարզվեց, որ վերադաս դատական ատյանները չեն կարողացել գտնել ծանր հանցագործության կատարման կասկածի բազայի հաղթահարումը, բայց մեկ է՝ այն հանձնարարականը, որ կար, գործն ամբողջ ծավալով ստանձնած դատավորը կատարեց, նույնիսկ դատախազների լռության դեպքում։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։