Երևան քաղաքում հունվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում հունվարի 12-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։