«Ցնցուղի թեմայով կառավարության աշխատակազմի տարածված հերթական ցինիզմը կրկին հիշեցնում է այն ասույթը, որ «բարոյականությունից ամենաշատը խոսում են անբարոյականները»: Կառավարություն կոչվածը վաղուց խփել է այդ ասույթի բոլոր ռեկորդները: Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել: Սրանց պետք է հիշեցնել, որ պետական միջոցները վատնողների, պետությանը «քցողների», խնայողությունները գողացողների ու դրանց վրա աչք փակողների մեղքը դատարանով ապացուցում ու դատում են, ոչ թե թեման վերածում են էժանագին կապիկության` անգրագետ մասսայի ազգակործան բարեհաճությունը գողանալու համար: