«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ։ Դեկտեմբերի 25-ին նրան է զանգել ՊՎԾ աշխատակից Արման Սմբատյանը եւ հայտնել, որ իր ծանոթներից Հայկը զանգահարել է իրեն եւ տեղեկացրել, որ մի կին ասել է, թե Աղազարյանին 23 հազար դոլար է տվել՝ շինթույլտվություն ստանալուն օժանդակելու համար, սակայն պատգամավորը ո՛չ օգնել է, ո՛չ էլ փողն է հետ տվել: Սմբատյանը պատգամավորին է ուղարկել ձայնային հաղորդագրություն, որտեղ կինը պնդել է, որ փող է տվել Աղազարյանին։ Աղազարյանն առաջարկել է հանդիպում եւ առերեսում կազմակերպել կնոջ հետ, որի ժամանակ ինքը կապացուցի, որ նման բան չկա, հակառակ դեպքում դիմելու է իրավապահներին։