Հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Մարինե Գ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը, կոտրել այն և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: