Հունվարի 11-ին` ժամը 08։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 3-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Էլ հայտնում են, որ dեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։